Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Դա փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանի նախագահի առաջին արտասահմանյան այցը կլինի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Այցի շրջանակում կկայանա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար հետագա բազմակողմ փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր, նաեւ՝ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն  գործընթացների հարցեր:

Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի նախորդ հանդիպումը կայացել էր 2012թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի գագաթաժողովի, ինչպես նաեւ Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո: