Փետրվարի 18-ին «Մետաքս» թաղամասում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց «Ժամանակի» եւ «Հրապարակի» լրագրողների աշխատանքը հիմնական խոչընդոտողը եղել է ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Հենց նա է մոտեցել լրագրողներին եւ կոպիտ ձեւով արգելել մուտք գործել շտաբ՝ ասելով. «Գնացեք ստեղից, դավայ», սակայն լրագրողներն այդ պահին նրան չեն ճանաչել: Փաստն ի հայտ է եկել նրա եւ լրագրողների առերեսման քննչական գործողության ժամանակ:
Հակոբ Բեգլարյանը նախկինում «Գնումների աջակցման կենտրոն» պետական կազմակերպության պետն էր եւ անցյալ տարվա սեպտեմբերին վարչապետի որոշմամբ ազատվեց աշխատանքից՝ նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքի եւ ֆինանսների նախարարի գրության հիման վրա:
Նշենք, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առթիվ ՀՔԾ-ում հարուցված գործով որպես վկա է ներկայացել նաեւ այդ կենտրոնի նոր պետ Արթուր Առաքելյանը»,- գրում է «Ժամանակը»։




























