Շուշան Պետրոսյանը հնարավոր է թանկ վճարի «Կենտրոն» ՀԸ եթերում` «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ժամանակ հնչեցրած խոսքերի համար: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մարտի 13-ին Գյումրիում կայանալիք նրա ջազային համերգի ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր-երգչուհուն անակնկալ է սպասվում, հնարավոր է` «խիյարի» տեսքով: Հաղորդաշարի ժամանակ Պետրոսյանը, գյումրեցիներին նկատի ունենալով, ասել է, թե ազնիվ չէ` 5000 դրամ վերցնել եւ ընտրել այլ թեկնածուի: Եվ հիմա Գյումրու մի խումբ բնակիչներ ինքնաբուխ ակցիայի են պատրաստվում, որում ընդգրկվել են հիմնականում նախագահական ընտրությունները բոյկոտող գյումրեցի ուսանողներ, ովքեր վերջին օրերին այլ ակցիաներ էին անում Հայաստանի երկրորդ քաղաքում»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























