Մարտի 6-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին՝ Վարդաձոր գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Աշոտ Ներսիսյանին պատկանող «ՎԱԶ-2110» մակնիշի 42 ՕՕ 111 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` ուղեւոր, 48-ամյա Օֆիկ Հակեյանը տարբեր մարմնական տեղափոխվել է Մարտունիի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան հոսանքազրկել են, փակել գազի բալոնի փականը եւ դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:




























