Թուրքիայում ավարտվել է փետրվարի 11-ից 14-ը կազմակերպված տուրիզմի ցուցահանդեսը: Արեւելյան Միջերկրածովյան միջազգային զբոսաշրջության եւ ճամփորդության ցուցահանդեսում (EMIIT) ներկայացված էին 60 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:

Թուրքական տուրիզմի գործակալության հաղորդմամբ` Վանի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայաստանի տաղավար եւ զրուցել Հայաստանի զբոսաշրջության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել է, որ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել է, որ 2010-ի սեպտեմբերի 12-ին Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին կվերաբացվի կրոնական արարողությունների համար եւ շեշտել, որ դա վերջնական որոշում է: