Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության նախկին պետ Մեգիս Կարդավան եւ քրեակատարողական նախարարության վարչության նախկին պետ Դավիդ Չակուան հետախուզման մեջ են Ինտերպոլի կարմիր շրջաբերականով:

Ինչպես հաղորդվում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, Մեգիս Կարդավան մեղադրվում է կտտանքների եւ սեռական բնույթի բռնի գործողությունների մեջ, իսկ Չակուային մեղադրանք է առաջադրվել լիազորությունների չարաշահման, կտտանքներ կազմակերպելու, հանցագործություն սադրելու, ապացույցների կեղծման եւ վկայի ճնշման մեջ:

Երկու պաշտոնյաների գործը քննում է Վրաստանի գլխավոր դատախազությունը:

Նշենք, որ Մեգիս Կարդավան անցնում է վրացական բանտերում կտտանքների հայտնի գործով: Նախկինում հաղորդվում էր, որ Կարդավան Բաչո Ախալայայի հետ մասնակցել է գնդապետ Ալեքսանդր Տետրաձեին ռետինե մահակով բռնաբարելու գործողությանը: Տետրաձեն կտտանքներից մահացել էր: Չակուն մեղադրվում է Զվիադ Աբեսաձեի առեւանգման եւ դաժան ծեծի մեջ: