Մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» (Նիվա) եւ «Նիսսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: