Մարտի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նարեկացիի փողոցի տներից մեկից թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա Ղարիբ Մխիթարյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ թունավորվել է իրենց տան հարեւանությամբ գտնվող հանդամասում` բենզինից տնայնագործական եղանակով թմրամիջոց պատրաստելու եւ գործածելու հետեւանքով:
Մարտի 16-ին, ժամը 09.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում կրկին հաղորդում է ստացվել. գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, «մարմնի ինտոկսիկացիա» ախտորոշմամբ Ղ. Մխիթարյանը հիվանդանոցում մահացել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




























