Այսօր՝ մարտի 18-ին, ժամը 04.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 33 UV 124 (վարորդ` Գ.Պետրոսյան) եւ «ԳԱԶ 24» մակնիշի 09 LS 058 համարանիշների (վարորդ` Գ.Մհերյան) ավտոմեքենաները: