Մարտի 18-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27 կմ-ում (Ձորագես գյուղի հատված) տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 7168 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 32-ամյա Կ.Աբգարյան) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը:

Զոհեր եւ տուժածներ չկան: