Մարտի 17-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի եկեղեցու տանիքը (կառուցված՝ 1800-ական թթ., վերակառուցված՝ 2012թ.) քամուց քշվել է (200քմ):

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Կոտայքի ՄՓՎ ԲՊ բաժնի պետը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վնասվել է եկեղեցու թիթեղյա տանիքը (192քմ) եւ քարե գմբեթը՝ ամբողջությամբ: