Մարտի 17-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել քարաթափում, որի հետեւանքով փակվել է ճանապարհի երթեւեկելի հատվածը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները երթեւեկելի հատվածից հեռացրել են քարերը եւ կատարել սահմանազատման աշխատանքներ:




























