Հունաստանը պատրաստ է ստորագրել «Հարավային հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից հետո: Նրա խոսքով, Հունաստանի տնտեսական դժվարությունները չեն ազդի այդ նախագծի իրականացման վրա:
Ռուսաստանի վարչապետն իր հերթին, նշել է, որ «Հարավային» հոսք" նախագծի մասնակից ընկերությունները ֆինանսական միջոցներ են ներգրավելու եւ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չեն լինի: Պուտինը նաեւ ընդգծել է, որ Հունաստանի նոր կառավարությունը պետք է շարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման քաղաքականությունը: «Կարող եք չկասկածել, մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի նոր ազդակ հաղորդենք երկկողմ հարաբերություններին»,- ասել է Պուտինը:
«Հարավային հոսք» գազամուղը նախատեսվում է անցկացնել Սեւ ծովի տակով եւ հասցնել հարավային ու Կենտրոնական Եվրոպա: Այն շահագործման կհանձնվի 2014-ի վերջին կամ 2015-ի սկզբին:



























