Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են Ադրբեջանի մի քաղաքացու՝ հոգեւորականից մասունքներով եւ փողով լի պայուսակն առեւանգելու համար: Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի վարչությունից հայտնել են, որ գործը տաք հետքերով հնարավոր է եղել բացահայտել շնորհիվ հանցագործության ականատեսի, ով մանրամասն նկարագրել է հանցագործին եւ նույնիսկ նկարել նրա ուրվագծերը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

52-ամյա տղամարդը խոստովանել է, որ առեւանգված պայուսակում եղել է ոսկեզոծ խաչ, 250 հազար ռուբլի, տաճարի կառուցման փաստաթղթեր եւ սուրբ մասունքներ: