Այսօր՝ մարտի 18-ին, ժամը 17. 45-ի դրությամբ, Հայաստանի միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Սեւանում, Ճամբարակում եւ Սիսիանում ձյուն է տեղում:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:



























