Կարելիայում հետաքննվում է սարսափելի սպանությունը. տղամարդը սպանել է կնոջն ու 6 ամսական երեխային, մասնատել եւ նետել գետակը: Ոստիկանությունը ձերբակալել է տեղի 32-ամյա բնակչին:

Ողբերգությունը տեղի է ունեցել Օլոնեցկի շրջանի Իլյինսկի շրջանում: 2012թ. դեկտեմբերի 4-ին կինը երեխայի հետ եկել է ամուսնու աշխատավայր: Նրանց միջեւ վեճ է ծագել, ինչից հետո ոճրագործը սպանել է հարազատներին, գրում է NTV-ն:

Սպանությունից հետո նա հայտարարել էր, թե կինը երեխայի հետ մեկնել է ծնողների մոտ, իսկ ինքն ազատվել էր աշխատանքից եւ գնացել Լենինգրադի մարզ` բնակության: