Մարտի 18-ին, ժամը 15.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում գրանցվել է կենդանիների անկման դեպք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ ժամը 05.00-ի սահմաններում ուժեղ քամուց պոկվել են Ուրցաձոր գյուղի Տ. Մեծի փողոցի թիվ 45 տան բակում գտնվեղ անասնագոմի վրայով անցնող էլ. լարերը եւ ընկել տանիքի վրա, ինչի հետեւանքով հոսանքահարվել են Հ. Հայրիմյանին պատկանող 12 խոշոր եւ 6 մանր եղջերավոր անասուններ:




























