Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր այսօր՝ մարտի 18-ին, մի քանի լրատվամիջոցների հետ կայացած ասուլիսում պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել էին միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպես էլ չի ներկայացրել առաջարկներ: Իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները, որտեղ խոսքը սահմանադրական հանձնաժողովի եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին էր՝ հետ է ստացել՝ վրան խաչ քաշած:




























