Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խնդիրը հեռացնում է քաղաքական դաշտից: Այդ մասին այսօր` մի խումբ լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նախագահի, դա է գլխավոր պատճառը, թե ինչու նա չի գնում եւ չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ: «Առավոտի» փոխանցմամբ, Սարգսյանը նշել է, թե 8 օր տառապանքներ կրող մարդու հետ քաղաքական բանակցություններ վարելը արդյունքի չի բերի: Միակ պատճառը, թե ինչի համար նա կարող էր գնալ Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլը դադարեցնելու կոչ անելն է:

Բայց նման բան նա կարող է անել՝ ֆիզիկապես «Ժառանգության» առաջնորդի կողքին չլինելով. Սերժ Սարգսյանը այդպես էլ վարվեց՝ տեսախցիկների առաջ հացադուլը դադարեցնելու կոչ անելով: Անդրադառալով խնդիրները հացադուլով լուծելու մեթոդին, ՀՀ նախագահն ասաց. «Ենթադրենք, նախագահական նստավայրի մոտ մեկը հացադուլ է անում, պահանջելով, որ իր աշխատավարձը լինի 10 կամ 100 հազար դոլար: Ես պարտավո՞ր եմ այդ պահանջը կատարել»: