Մարտի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երեւան ճանապարհի 27-րդ կմ-ին  բախվել է «ՈւՐԱԼ» մոտոցիկլետի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  մոտոցիկլետի  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: