Սիրիայում տիրող լարված իրավիճակի հետեւանքով Թուրքիայի Շապասատանած մի խումբ սիրիացիների վրանները հանվել եւ այրվել են։

Թուրքական Haberaktuel.com կայքի փոխանցմամբ՝ Սիրիային սահմանակից Թուրքիայի Ուրֆա քաղաքի Յենիջե թաղամասում գտնվող ազատ տարածքներում վրաններ տեղադրած եւ ապրող սիրիացի գաղթականների հետ կապված ոստիկանությունը բնակչությունից բողոքներ է ստացել։ 

Ոստիկանությունը վրաններում ապրող սիրիացի գաղթականներին առաջարկել է տեղափոխվել Հարրանի կամ Աքչաքալեի ճամբարներ, սակայն մերժում է ստացել։ Ոստիկաններն էլ հանել են տեղադրված մոտ 50 վրանները, բեռնատարով տարել աղբավայր եւ այրել։

Առանց վրան մնացած սիրիացի գաղթականների ճակատագիրը դեռեւս անհայտ է մնում։