Եգիպտոսում ձերբակալել են Լիբիայի տապալված նախագահ Մուամար Քադաֆիի հորեղբոր որդուն՝ Ահմեդ Քադաֆ ադ-Դամին, ով հետախուզվում էր «Ինտերպոլի» կողմից: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանության հատուկ ջոկատը գրոհով վերցրել է Կահիրեի կենտրոնում գտնվող բնակարանը, որտեղ ապրել է Քադաֆը:
Ձերբակալման պահին Քադաֆը զինված դիմադրություն է ցույց տվել եւ բարիկադավորվել բնակարանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Լիբիայի իշխանությունները եգիպտա-լիբիական հարաբերությունները համակարգող Ահմեդ Քադաֆին մեղադրում են նախորդ ռեժիմի կողմից կատարված հանցագործություններին առնչություն ունենալու մեջ:
Ներկայումս Եգիպտոսի եւ Լիբիայի միջեւ փորձագետների մակարդակով հանձնաժողով է գործում, որը զբաղվում է Քադաֆիի կողմնակիցներին «օրինական ճանապարհով» Լիբիային հանձնելու հարցերով: Քադաֆիի ռեժիմի պատալումից հետո (2011-ի աշուն) Քադաֆիի հարյուրավոր կողմնակիցներ հարեւան Եգիպտոս են անցել:




























