Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 19-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել:
ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խորհրդի որոշումներով վերաձեւակերպվել են «ԷԴՄՈՆ ԱՐՍ» ՍՊԸ փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 516, անհատ ձեռնարկատեր Մորիս Բաբաջանյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 272 եւ անհատ ձեռնարկատեր Կարեն Հակոբյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 243 լիցենզիաները:
Խորհուրդը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին եւ «Խաչատուր Պետրոսյան» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ է տրամադրել, հաշվառել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Սիթի-Օհանով» մասնաճյուղը: «Միկրո Կապիտալ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատան կազմակերպման լիցենզիա, իսկ «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին՝ այլ վայրում եւս գրավատան կազմակերպման լիցենզիա:




























