Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում պաշտոնապես 20 միլիոնատեր կա: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:
«Պառլամենտը այն տեղն է, որտեղ պետք է քննարկումներ լինեն; Եթե կեղծիքները չեն քննարկվում, կեղծիքները շարվեշարան գալիս են: Դիմել էինք ընտրությունների օրենքը բարելավելու համար՝ մերժեցիք, արտահերթ նիստ հրավիրեցինք՝ մերժեցիք, հիմա տարել են Սահմանադրական դատարան, ապրիլին մերժելու եք…Պաշտոնական տվյալներով 20 միլիոնատեր եք նստած այստեղ, ֆեյսբուքում շատ տարածված է, ուզում եմ հարցնել՝ եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք»,-ասաց Ա. Մանուկյանը:




























