Սերգեյ Մագնիտսկիի մահվան փաստով հարուցված քրգործում վերջակետ է դրվել: Գործը հարուցել էին նրա մտերիմների բողոքներից եւ մամուլի հրապարակումներից հետո, որտեղ պնդվում էին, որ Մագնիտսկու մահը մեկուսարանում սպանություն է: Մարտի 19-ին հետաքննությունն ավարտվել է:
Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, հետաքննության շրջանակներում հաստատվել է, որ Մագնիտսկիի քրեական հետապնդումն իրականացվել է օրինական կարգով: Քննությունը պնդում է, որ կալանավորյալի նկատմամբ ֆիզիկական բռնություն կամ կտտանքներ չեն իրականացվել:
Ըստ դատաբժիշկների, Սերգեյ Մագնիտսկու մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից` շաքարային դիաբետի եւ ակտիվ հեպատիտի պայմաններում:
Այսկերպ, Մագնիտսկիի նկատմամբ հանցագործության փաստը չի հաստատվել եւ քրգործը կարճել են «հանցադեպի բացակայության» պատճառաբանությամբ:



























