Արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի միջոցով միայն մեկ ամսում գանձվել է 2 մլրդ դրամից ավելի, ինչը համարժեք է 400 համայնքներում աշխատավարձի, նպաստի եւ թոշակի ընդհանուր գումարին: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ եղել է դեպք, երբ գյուղացին կարտոֆիլը վաճառելուց հետո ստիպված է եղել թոշակն ավելացնել՝ տուգանքը վճարելու համար:
Պատգամավորի համոզմամբ՝ տուգանքների չափերը համարժեք չեն մարդկանց եկամուտներին՝ թոշակներին ու նպաստներին:



























