Մարտի 19-ին, ժամը 06.40-ի սահմաններում, «Միցուբիշի Շարիոտ Գրանդիս»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 213-րդ կմ-ին գլորվել է ձորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: