Մարտի19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Կարեն Օ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա փետրվարի 9-ին Նոր Կյանք գյուղում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ոսկյա վզնոց եւ թեւնոց:

Կատարվում է հետաքննություն: