Թուրքիայի Ուշաք նահանգի Բանազի շրջանում միջքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը մարտի 19-ի լույս 20-ի գիշերը գլորվել է ձորը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Քահրամանմարաշից Իզմիր մեկնող եւ 17 ուղեւորներ ունեցող ավտոբուսը Ուշաք նահանգի Բանազի շրջանի Բույուքոթուրաք ավանի մոտակայքում դուրս է եկել կառավարումից եւ գլորվել ձորը։

Ձորը գլորվելու հետեւանքով ուղեւորներից 6-ը եւ վարորդը մահացել են, մյուսները տեղափոխվել են հիվանդանոց։