Ռուսաստանն ու Հայաստանը կարող են հատուկ պայմանագիր ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Նման հրահանգ է տվել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Փաստաթղթի տեքստն արդեն պատրաստ է: Դրա ստեղծմանը մասնակցել են երկու կողմերը: Առկա տեղեկատվության համաձայն, ՌԴ Պաշտպանության նախարարության եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչները հավանություն են տվել պայմանագրին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Հանձնարարել Ռուսաստանի ՌՏՀԴԾ-ին բանակցություններ վարել հայկական կողմի հետ` գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների մասնակցությամբ եւ պայմանավորվածության հանգելուց հետո ստորագրել Ռուսաստանի Դաշնության անունից նշված պայմանագիր` թույլատրելով կից նախագծում սկզբունքային նշանակություն չունեցող փոփոխություններ կատարելու հնարավորություն»,- ասվում է Մեդվեդեւի հանձնարարականում: