Ադրբեջանը եւ Ռուսաստանը շարունակում են Գաբալայի ՌԼԿ-ի փակման բանակցությունները, հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: 

«Արդեն սահմանվել է ՌԼԿ-ի փակման հետագա աշխատանքների  իրականացման ծրագիրը: Այդ առումով հանդիպումներ են տեղի ունեցել ռուսական կողմի հետ», – նշել  է նա: Ըստ նրա՝ կողմերը դեռ չեն որոշել Գաբալայի ՌԼԿ-ի վերջնական փակման ամսաթիվը, հաղորդում է 1news.az-ը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանն Ադրբեջանին 2012թ. դեկտեմբերի10-ից տարածաշրջանի համար կարեւոր Գաբալայի ՌԼԿ-ի աշխատանքի դադարեցման նոտա էր ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 9-ին «Ադրբեջանի Հանրապետության եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ Բագալայի ՌԼԿ-ի շահագործման կարգավիճակի, սկզբունքների եւ պայմանների համաձայնագրի» ավարտվելու կապակցությամբ:

Մարտի սկզբին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանը պահանջում է ավելացնել Գաբալայում Ռուսաստանի վարձակալած ՌԼԿ-ի վճարը՝ տարեկան  7-ից մինչեւ 300 միլիոն դոլար: