Հարկային եւ մաքսային ծառայողների ատեստավորման կարգում որոշակի փոփոխություններ են պատրաստվում; ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ Ազգային Ժողովում ընթանում են «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ըստ հարցը ներկայացնող պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ ատեստավորման կարգում կիրառվելու է նորույթ, այսպես կոչված՝ փաստաթղթային ատեստավորում: Դրանից օգտվելու են այն աշխատաակիցները, որոնք ունեն դրական բնութագիր եւ նախորդ ատեստավորումից հետո հավաքել են ավելի քան 80 միավոր: Փաստաթղթային ատեստավորումն անցկացվելու է հարցազրույցի ձեւով, արդյունքում ծառայողը կարող է պաշտոնի կամ կոչումի առաջխաղացում ունենալ:

Նշենք, որ ատեստավորման մյուս տեսակներն են թեսթավորումն ու հարցազրույցը: