Մարտի 20-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հրշեջ-փրկարարներն իրականացրել են լանջի թուլացած քարաբեկորների հեռացման աշխատանքներ, իսկ Գավառ «ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ժամը 15.30-ի դրությամբ վերականգնվել է ճանապարհի երթեւեկությունը:




























