Մարտի 20-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Աշտարակ քաղաքի «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «Նիվա» մակնիշի 55 ՕՕ 880 պետհամարանիշի եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 34 LP 679 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`30-ամյա Սլավիկ Մարտիրոսյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:




























