«Միասնական Ջավախք»  հասարակական շարժան ղեկավար Վահագն Չախալյանը այցելել է Վրաստանի խորհրդարան: Նրա մուտքն արձանագրել են  դիտարկման տեսախցիկները, թեեւ ինքը` Չախալյանը, այդ կապակցությամբ մեկնաբանություն չի արել, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռուսլան Պողոսյանի տեղեկացմամբ` Չախալյանն այսօր գտնվել է իր հանձնաժողովում: «Նրան մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով են հրավիրել ինչ-որ հարցով, ինչ-ինչ ցումունքներ է տվել, հստակ չգիտեմ»,-ասել է Պողոսյանը:

Նշենք, որ զանգվածային միջոցառումների կազմակերպման, հասարակական կարգի խախտման եւ այլ մեղադրանքներով Չախալյանը ձերբակալկվել էր 2008 թ-ին: 2009թ-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Նա համաներմամբ ազատ էր արձակվել այս տարի հունվարին: