Այսօր՝ մարտի 20-ին, ժամը 20.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի եւ Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների եւ 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս տեսակի ավտոմեքենաների համար երթեւեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթեւեկելուց:



























