Այսօր՝ մարտի 20-ին, ժամը 21-ի սահմաններում, ավոտվթար է տեղի ունեցել Լոռիի մարզի Բազում գյուղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, «ԳԱԶ-24» մակնիշի 36 ԼՕ 965 համարանիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լեռնիկ Պապիկյան) բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶել» մակնիշի 30 ՍՕ 330 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ում գտնվող ուղեւոր 9-ամյա Մարտուն Պապիկյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով՝ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Նշենք նաեւ, որ դեպքից անցել է մոտ մեկ ժամ, սակայն քննիչը դեռ դեպքի վայր չի ժամանել: