«Արմավիա» ավիաընկերության օդաչուները վաղվանից գործադուլ են անելու: NEWS.am-ի ընթերցողներից մեկը մեր խմբագրություն նամակ է ուղարկել` տեղեկացնելով, որ վաղվանից «Արմավիա» ավիաընկերության օդաչուները թռիչքներ չեն կատարելու աշխատավարձ չստանալու պատճառով: «Մոտ վեց ամսվա աշխատավարձ ոչ մի օդաչու չի ստացել»,- գրել է ընթերցողը:
Մեզ չհաջողվեց «Արմավիայից» մեկնաբանություն ստանալ եւ ճշտել տեղեկության իսկությունը, քանի որ հեռախոսազանգերը անպատասխան մնացին:




























