Մարտի 20-ին, ժամը 09.12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում` Մ. Ղուկասյանին պատկանող հողատարածքում, հայտնաբերվել է չպայթած արկ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Նշված հասցեում իրականացված ակնադիտական տեղազննության արդյունքում արկ չի հայտնաբերվել: