Չարենցավանի բժշկական կենտրոնից երեկ` մարտի 20-ին ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխել 42-ամյա Հրայր Եփրեմյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Չարենցավանի բաժնից:

Բարեբախտաբար վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ Չարենցավանի «Լուսավան» ռեստորանի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Չարենցավանի բնակիչներ 42-ամյա Հրայր Եփրեմյանի եւ 34-ամյա Սարգիս Վերդյանի միջեւ, որի ընթացքում Սարգիս Վերդյանը դանակահարել է Հրայր Եփրեմյանին:

Ձեռնարկում են  միջոցառումներ, որպեսզի Սարգիս Վերդյանը ներկայանա ոստիկանություն: