Մարտի 20-ին, ժամը 23.15-ին թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն քաղաքի «Մսի կոմբինատ» թաղամասի թիվ 5 շենքի 32-րդ բնակարանի բնակիչներ 16-ամյա Ալեքսանդր Դուգինովը եւ 29-ամյա Օֆիկ Ազոյանը, իսկ 11-ամյա Վիկտոր, 10-ամյա Վերոնիկա, 9-ամյա Գրիգոր եւ 15-ամյա Գառնիկ Անտոնյանները` Ավստրիական մանկական հիվանդանոց:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: