Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Թումանյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 29-ամյա Թորգոմ Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























