Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրագրողների հետ ոչ միայն փակուղային չէր, այլ շատ ու շատ հարցերի տալիս է հստակ պատասխան: Այս մասին, այսօր` մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության պահանջը մինչեւ հիմա չի հստակեցվում. «Որոնք են ընդդիմության կողմից առաջարկված այն առաջնահերթ հարցերը, որին իշխանությունն ընդառաջ չի գնացել: Երբ ասում են դուք չեք ընտրվել մենք ենք ընտրվել, դա պահանջ չէ: Ասենք թող ասի այս կամ այն մարդկանց փոխեք»,- ասաց Վարդան Այվազյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի ընթացքում են իրենց ծրագիրը ներկայացրել, իսկ հետընտրական իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ այնպես չէ, որ դռները փակ են: «Եթե մենք կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նորից նստեն բանկցությունների սեղանի շուրջ եւ հստակ օրակարգ ձեւավորեն, վստահ եմ, որ բանակցությունները կտան իրենց դրական արդյունքը»,- ավելացրեց Թեւան Պողոսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























