Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ մարտի 21-ին որոշում կայացրեց 54,3 մլն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզպետարաններին՝ գնդակոծված սահմանամերձ հողամասերի հողի հարկը փոխհատուցելու նպատակով:

Այդ գումարները կուղղվեն հետեւյալ գյուղերի համայնքային բյուջեներ. Երասխ (Արարատի մարզ), Վահան, ք. Ճամբարակ (Գեղարքունիքի մարզ), Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի (Վայոց Ձոր), ինչպես նաեւ՝ Տավուշի մարզի 20 գյուղեր: