Մարտի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն  Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Արայիկ Առաքելյան ներկայացած անձից  ահազանգ է ստացվել, որ որդին` Գեւորգ Առաքելյանը, գտնվում է ՌԴ-ում, եւ նրա փոխարեն 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում  քվեարկություն է կատարվել:

Ա. Առաքելյանի որդին եւ կինը բացատրություններ են տվել, որ իրենք մասնակցել են  ՀՀ նախագահի ընտրություններին, դժգոհություններ չունեն ընտրական հանձնաժողովի աշխատանքից, ընտանիքի անդամների շրջանում ընտրությունների հետ կապված խոսակցություններ չեն եղել, եւ տեղյակ չեն, թե ով է իրենց բջջային հեռախոսից մարտի 16-ին  զանգահարել ոստիկանություն:

Համաձայն Գեղաքունիքի մարզի Վարդենիկ գյուղի համայնքի ղեկավարի մարտի19-ի տեղեկանքի` Վարդենիկ գյուղի բնակիչ Արայիկ Առաքելյանը եւ կինը Գեւորգ (Գեւորիկ)  անունով երեխա չունեն, եւ  ընտանիքի անդամներից ոչ մեկը ՌԴ-ում չի գտնվում:

ՀՀ ոստիկանության Մարտունիի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: