«Առաքելություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է ներկայացրել իր համամասնական ցուցակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը կազմված է 29 թեկնածուներից, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը, երկրորդ տեղում Մանուկ Սուքիասյանն է, երրորդում՝ Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 22-31-ին, նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով:
Ցուցակների ներկայացման ժամկետն ավարտվում է այսօր՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին:



























