Սպորտի եւ երիտասարդության նախարարության եւ Մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ  թերացումները.

Մշակույթի նախարարություն

Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաեւ այլ հուշարձանների նկատմամբ նույնպես:

•         Շարունակում է չլուծված մնալ թատրոնների անբավարար նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը:

•         Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ մշակութային կյանքի զարգացումը ՀՀ բոլոր մարզերում հավասարապես ապահովելու համար:

•         Խիստ մտահոգության տեղիք է տալիս մշակութային հաստատությունների շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելու հարցը:

•         Արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հնարավորինս ապահովելու համար:

 Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Նախարարության կողմից 2012 թվականի ընթացքում իրականացվել են ընդամենը երեք միջոցառումներ եւ հանրապետության ոչ բոլոր մարզերում:

Մտահոգիչ է ՀՀ մարզերում երիտասարդների եւ երիտասարդ ընտանիքնե­րի սոցիալ-տնտեսական վիճակը:

Առանձին դեպքերում, քաղաքացիների կողմից խնդիր է բարձրացվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պե­տա­կան նպատակային ծրագրի գործընթացի թափանցիկության եւ չարաշահումների վերաբերյալ:

Շարունակում է արդիական մնալ ՀՀ մարզերում բակերի, մասնավորապես` ֆուտբոլային դաշտերի, խաղահրապարակների կառուցապատման խնդիրը:

Բացակայում է անհրաժեշտ ֆինանսավորում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքը ակտիվացնելու, վերջիններիս սպորտային կյանքին ներգավելու եւ մարզիկներին պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորություն տրամադրելու համար:

Երիտասարդների համար զբաղվածության եւ աշխատատեղերի ստեղծման խնդիրը գործնականում լուծում չի ստացել:

Արձանագրված դրական զարգացումները

•         Նախարարության պետական երիտասարդական քաղաքականության

     շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2012    թվականի ընթացքում տրամադրվել է 50 դրամաշնորհ:

•         Եկեղեցիների եւ այլ պատմամշակութային կենտրոնների վերանորոգման ու վերականգնման համար 2012  թվականին ձեռնարկվել են մի շարք միջոցներ, մասնավորապես` հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ, վերջիններիս վերանորոգում եւ վերականգնում:

•         Ազգային փոքրամաuնությունների մշակույթի բացահայտման, փոխճանաչման, զարգացման, պահպանման, մշակութային  համագործակցության նպատակով իրականացվել են միջոցառումներ, մասնավորապես` արվեստի փառատոներ,  մրցույթ-ցուցահանդեսներ, ինչպես նաեւ գրադարանային հավաքածուների կազմը համալրվել է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով գրականությամբ:

•         Իրականացվել  է պետական պատվերով եւ աջակցությամբ հրատարակված 86900 միավոր գրականության անվճար բաշխում ՀՀ մարզային, համայնքային զորամասերի գրադարաններին, արտերկրի հայկական կազմակերպություններին, իսկ Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային հավաքածուն համալրվել է արտերկրից առաքված 2353 միավոր հայագիտական  գրականությամբ: