Հայաստանի սփյուռքի նախարարության աշխատակազմը` նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, մարտի 23-ին, կայցելի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հիմնադրված Հայ բարերերների ճեմուղի եւ հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանի ծննդյան տարեդարձի առթիվ ծաղիկներ կդրվեն նրա կիսանդրու առջեւ (Օղակաձեւ զբոսայգու չորրորդ` «Բարերարների ճեմուղու» հատված):
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2012թ. հոկտեմբերին հանդիսավոր պայմաններում բացված Բարերարների ճեմուղում կանգնեցված են հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Կյուլպենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները: Ճեմուղու միջնամասում տեղադրված է բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող:
Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Գալուստ Կյուլպենկյանի անվան N 190 դպրոցի սաները:
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում նախարարության աշխատակիցները եւ դպրոցականները կմասնակցեն նաեւ ճեմուղու մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին:



























