Մարտի 21-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արեւաբույր գյուղում վագոն-տնակ է այրվում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, 5-ամյա տղայի` կրակայրիչի հետ խաղալու հետեւանքով հրդեհ է բռնկվել 1978 թ. ծնված Քյալաշ Թ.-ին պատկանող վագոն-տնակում եւ դրան կից ցանկապատված տարածքում, որտեղ գտնվող 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունը եւ 15 հավը սատկել են:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 14.09-ին, մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:



























