Մարտի 21-ին, ժամը 21.30-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում  է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող սրճարանի մոտ սպիտակ գույնի «Տոյոտա-Պրադո»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ մարտի 21-ին, ժամը 21.30-ին, «Տոյոտա-Պրադո»  մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ մանկական սրճարանի մոտ, վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: